00:00:00

Էրդողանը և Մակրոնը քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները

23:48, 18 դեկտեմբեր 2024 Արտաքին քաղաքականություն

 

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահականի Հանրային կապերի վարչությունը։ Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ հարցեր, գրում է ermenihaber.am-ը:

Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ Էրդողանը կարևորել է Սիրիայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պահպանումը, ինչպես նաև գոհունակություն հայտնել Ֆրանսիայի՝ Սիրիայում իր դեսպանատունը վերաբացելու որոշման առթիվ։

Զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը խոսել է նաև սիրիացի փախստականների մասին՝ նշելով, որ միջազգային հանրությունը պետք է համագործակցի կայուն պայմաններ ստեղծելու ուղղությամբ, որոնք հնարավորություն կտան սիրիացիներին մնալ իրենց երկրում։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30