ՌԴ Մուրմանսկի շրջանում երկհարկանի մարդատար գնացքը բախվել է բեռնատար գնացքին։ Մարդատար գնացքում եղել է 326 ուղևոր։
Միջադեպի պատճառը եղել է այն, որ բեռնատար գնացքի վարորդը կորցրել է արգելակների նկատմամբ կառավարումը, «Իզվեստիային» հայտնել է աղբյուրը։
Գնացքների բախման հետևանքով կա զոհ և 14 տուժած, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Հարուցվել է քրեական գործ: