Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Ծիլքարից դեպի Սպիտակի ոլորաններ բուք է, ճանապարհը դժվարանցանելի է։ Այս մասին հայտնում են ճանապարհային դեպարտամենտից։
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: