00:00:00

10 մլն դրամ նվիրատվությունների պահանջը փորձում են ներկայացնել որպես ռեկետ, շորթում. Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը՝ մեղադրանքների մասին

19:38, 18 դեկտեմբեր 2024 Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը սոցցանցում անդրադարձել են «Շորթում են օրը ցերեկով» մեղադրանքներին:

«10 մլն դրամների նամակների մասին են, որոնք փորձ են անում ներկայացնել որպես ռեկետ, շորթում»,-նշում է Նիկոլ Փաշինյանը։

Իսկ նրա տիկինը պարզաբանում է, որ նման նամակներ ուղարկվել են 473 խոշոր ընկերություններին, որոնցից 383-ը չեն արձագանքել առհասարակ, և ոչ մի լումա չեն փոխանցել ի պատասխան այդ նամակի։ Պաշտոնապես 4 մերժում են ստացել, 86 ընկերությունից դրական արձագանք են ստացել։ «10 մլն նշել ենք կողմնոորշիչ գումար, որ պատկերացնեն, որ մեր ակնկալիքները մեծ են»,-ասաց Աննա Հակոբյանը։

Մանրամասները՝ վարչապետի հրապարակած տեսանյութում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր