00:00:00

Դավիթ Խուդաթյանը և Շվեդիայի դեսպանն անդրադարձել են թափոնների կառավարման ոլորտում համատեղ ծրագրերին

15:31, 18 դեկտեմբեր 2024 Հասարակություն

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը։

 

Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ մեծապես գնահատում է Շվեդիայի հետ հարաբերությունները՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ բազմակողմ ձևաչափերում։

 

Խուդաթյանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու և զարգացնելու շվեդական կողմի հետ առկա համագործակցությունը տարբեր ուղղություններով։

 

Նախարարն ընդգծել է Շվեդիայի ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի կարևորությունը։ Սա կարևոր քայլ է տեղական ինքնակառավարման համակարգի կատարելագործման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

 

Անդրադարձ է կատարվել նաև թափոնների կառավարման ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերին, առաջիկա անելիքներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր