00:00:00

Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում

13:29, 18 դեկտեմբեր 2024 Հասարակություն

Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները՝ մինչև 25-30մ/վ, Շիրակում, Կոտայքում և Վայոց ձորում՝ 15-20մ/վ։ Արարատյան դաշտում և Երևանում ուժեղ քամիներ չեն կանխատեսվում։

 

Երևանում դեկտեմբերի 18-ին երեկոյան ժամերին, 19-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։ Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Մարզերում դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։ Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Քամին արևմտյան` 4-9մ/վ, սպասվում է քամու ուժգնացում դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը՝ 15-20մ/վ արագությամբ, առանձին շրջաններում՝ մինչև 25-30մ/վ, դեկտեմբերի 19-ի ցերեկը՝ 15-18մ/վ արագությամբ։

 

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը կբարձանա ևս 2-4 աստիճանով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր