00:00:00

Սաղ ճամփին ծեծեցին, ջուրը բերել լցնում էին վրես․ քաղաքացուն ոստիկանները նվաստացրել ու հայհոյել են

13:18, 18 դեկտեմբեր 2024 Տեսանյութեր

2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող Սամվել Արշակյանը պնդում է՝ բռնության է ենթարկվել ոստիկանների կողմից։ Irakanum.am–ի հետ զրույցում Սամվելը պատմել է, որ ոստիկանության ծառայողների կողմից բռնության է նեթարկվել դեկտեմբերի 16-ին։ Նա Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում զբաղվում է միրգ-բանջարեղենի բացօթյա առևտրով։ Երբ համայնքային պաշտոնյաները եկել ու առգրավել են Սամվելի ապրանքը, դրանիցհետո, ըստ իր հայտարարության, ոստիկանության երկու ծառայող իրեն բռնության է ենթարկել։ Մինչ այսօր Սամվելի վրա առկա են բռնության հետքերը։

Քաղաքացին խայտառակ մանրամասներ է պատմել, թե ինչպես են երկու ոստիկանները ամբողջ ճանապարհին իրեն հայհոյել ու ծեծել։ Նվաստացումները շարունակվել են արդեն Ոստիկանության Շահումյանի բաժնում։ Ըստ Սամվելի իրեն արգելել են նստել աթոռին, հայտարարելով, թե սա իր տունը չէ։ Նույն ոստիկանները ծաղրել են հաշմանդամություն ունեցող քաղաքացուն, և սպառնացել, թե հաշվեհարդար կտեսնեն նրա հետ եթե բողոքի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր