00:00:00

Վրաստանում արդեն գրանցվել է 382 «օտարերկրյա գործակալ»

12:28, 18 դեկտեմբեր 2024 Աշխարհ

Օտարերկրյա ուժերի շահերը խթանող կազմակերպությունների վրացական ռեեստրում գրանցված է 382 ոչ առևտրային կազմակերպություն, հաղորդում է Sputnik Грузия-ն։

 

 

ՀԿ-ները և լրատվամիջոցները, որոնց տարեկան եկամտի ավելի քան 20%-ի աղբյուրը «օտարերկրյա իշխանությունն» է, պետք է գրանցվեն հատուկ գրանցամատյանում և տարեկան լրացնեն ֆինանսական հայտարարագիր։

 

 

Այս պահին ընթանում է ինքնակամ հայտ ներկայացրած կազմակերպությունների գրանցումը։ Օտարերկրյա ֆինանսավորմամբ ֆինանսավորվող 476 հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցներ օրենքով սահմանված ժամկետներում կամավոր դիմել են գրանցման համար։

 

 

Այս պահին 16 լրատվական կազմակերպություն և 120 հասարակական կազմակերպություն հրաժարվում է գրանցվել։ Նրանք օրենքը բողոքարկել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր