00:00:00

ՔՊ-ականները պահանջել են մինչև տարեվերջ լուծել Աղազարյանի կալանքի հարցը. «Իրավունք»

09:30, 18 դեկտեմբեր 2024 Մամուլ

«Իրավունք» օրաթերթը գրում է. «Գլխավոր դատախազը հունվարի 20-ին կգա ԱԺ ու կառաջարկի Հովիկ Աղազարյանին զրկել անձեռնմխելիությունից, որից հետո նրան կա´մ կկալանավորեն, կա´մ կենթարկեն տնային կալանքի: Այս մասին հայտարարել է Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճաղարյանը:

Սակայն, ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, ՔՊ-ականները պահանջել են Փաշինյանից՝ պատժել Աղազարյանին հենց այս տարվա մեջ, համաձայնել են գալ արտահերթ նիստի։ Մասնավորապես, բեմ է բարձրացել Վահագն Ալեքսանյանը՝ պահանջելով անհապաղ լուծել Աղազարյանի կալանքի հարցը, թե բա արդեն «շատ է սկսել բերանը շաղ տալ՝ թիմը վարկաբեկելով աջ ու ձախ»։

 

Նրան միացել են մի քանի պատգամավորներ: Ասում են նաեւ, որ Փաշինյանը թիմի անդամներին խոստացել է, որ մինչեւ տարեվերջ Աղազարյանի անձեռնմխելիության հարցով դատախազը կմտնի ԱԺ»:

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր