00:00:00

ՔՊ-ում պահանջում են յուրայիններին էլ պատժել․ «Հրապարակ»

08:38, 18 դեկտեմբեր 2024 Մամուլ

«Հրապարակը» գրում է․ Մինչ Նիկոլ Փաշինյանը քրեական հետապնդումների է ենթարկում նախկիններին՝ հանրությանը փորձելով ցույց տալ, որ իրենք սուրբ են, իսկ նախկինները՝ թալանչիներ, իշխանության ներսում բուռն քննարկումներ են ընթանում յուրայինների կոռուպցիոն գործունեության մասին։ ՔՊ-ն տեւական ժամանակ է՝ քննարկում է ակտիվի վերջին նիստերից մեկի ժամանակ պատգամավոր Արփի Դավոյանի բոցաշունչ ելույթը: Նա, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասել էր, թե ինչպես պետք է հանրությունը հավատա մեզ, եթե Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի գործունեությունը նման անփառունակ վախճան ունեցավ, բայց որեւէ մեկը չպատժվեց: Փաշինյանից պարզաբանումներ է պահանջել եւ ասել՝ գոնե թիմի ներսում պիտի իմանան, թե ով է դրա մեղավորը, ով է թերացել։ Ի պատասխան՝ Փաշինյանն ասել է, որ քննություն է ընթանում, ապա մուննաթ է եկել՝ իսկ ո՞վ է ասում, որ ոչ մեկը չի պատժվելու:

Դավոյանը հիշեցրել է, որ շուրջ մեկ տարի է՝ քննություն է ընթանում, եթե ընդդիմադիր լինեին, վաղուց դատած կլինեիք։ Հիշեցնենք, որ Դավոյանն ինչ-որ պահից սեւեռվել է Տիգրան Ավինյանի վրա եւ ԱՆԻՖ-ի թեման էլ դրա համար է բարձրացնում․ 2019-2023 թթ․ Ավինյանն էր ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը։ Մեկ տարի առաջ ՊՎԾ-ն հայտարարեց, որ պետական միջոցներ են վատնվել, ապա ֆոնդը լուծարվեց, ծրագրերը փակվեցին, եւ ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնվեց։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 18․ 12․ 24 թ համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր