ՌԴ ԶՈՒ զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի սպանությանը առնչություն չունենալու մասին Վաշինգտոնի հայտարարությունը ծիծաղելի է, քանի որ ԱՄՆ-ն ստեղծել և հովանավորում է Կիևի ռեժիմը, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը երեքշաբթի օրը հանդես է եկել այն պնդմամբ, որ ԱՄՆ-ն կապ չունի Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետ, որի հետևանքով սպանվել է Կիրիլովը:
«Ծիծաղելի է լսել, թե ինչպես են իրենց՝ անմասն լինելու մասին կեղծ հայտարարում նրանք, ովքեր ստեղծել են Կիեւի ռեժիմը, հովանավորում են այն, գումար են տալիս եւ անվերահսկելի զենք մատակարարում։ Ապացույցն ակնհայտ է՝ Վաշինգտոնը ոչ մի անգամ չի դատապարտել Կիևի ռեժիմի կողմից իրականացված ոչ մի ահաբեկչություն կամ ծրագրված սպանություն», - ասել Է Զախարովան։