00:00:00

Արևիկ Խաչատրյանն արժանացել է «Հանրային ծառայող» մրցանակի

22:34, 17 դեկտեմբեր 2024 Հասարակություն

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Որակի նշան» ընկերության 2024 թվականի մրցանակաբաշխության ընթացքում արժանացել է «Հանրային ծառայող» անվանակարգում մրցանակի։ Մրցանակը նրան հանձնվել է լրագրողների և հանրության հետ արդյունավետ աշխատանքը բարձր գնահատելու համար։

«Շնորհակալ եմ գնահատականի համար, այն պարտավորեցնում է բազմապատկել ջանքերը ծառայության ընթացքում աշխատանքս առավել արդյունավետ իրականացնելու համար»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Խաչատրյանը։

 

Արևիկ Խաչատրյանը ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ է 2017 թվականից։

 

«Որակի նշան» մրցանակաբաշխությունը յուրաքանչյուր տարի արժևորում է տարբեր ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած մասնագետներին՝ նպաստելով ոլորտային զարգացումներին և հանրային արժեքների ամրապնդմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր