00:00:00

Սեռական կյանք մտնելուց մինչև «դեմոմկրատ» Հայաստան ու Վարդապետյանի հնարավոր այց․ օրը՝ ԱԺ–ում

21:53, 17 դեկտեմբեր 2024 Տեսանյութեր

Ինտիմ նամակներով, իբր թե երկրի անվտանգությանը սպառնացող վտանգներ պարունակող սմս–ներ ուղարկելու մեջ մեղադրվող Հովիկ Աղազարյանը խորհրդարան այս օրերին քիչ է գալիս։ Փոխարենը ՔՊ խմբակցությունից հեռացված Հակոբ Ասլանյանն էր ասյօր ԱԺ–ում, բայց լրագրողներին մեկ խնդրանք ուներ, որ հանգիստ թողնեն իրեն, որոշել է լռել, երևի մեկ ամիս։

Ի վերջո ինչ է եղել Հովիկ Աղազարյանի հեռախոսում։ ՔՊ–ական Հասմիկ Հակոբյանը հայտարարում է՝ ինքը չի կարդացել։ Այդ նամակները կարդացած գործընկերներից է տեղեկացել, խնդրահարույց բոլոր այն կետերը, որոնք առկա են, համեմված են իրենց վերաբերող ինտիմ մանրամասներով։

Նախորդ շաբաթ էլ Հովիկ Աղազարյանը ժամանակ էր տվել արդեն նախկին գործընկերոջը՝ Վահագն Ալեքսանյանին, որ ապացուցի, թե ինքն է եղել ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկի ինֆորմատորը։ Խորհրդարանում Ալեքսանյանը հայտարարեց, թե այդ հայտարարությունից հետո լրատվամիջոցներից մեկի խմբագիրն իր ստատուսով ըստ էության դա հաստատել է։ Ալեքսանյանից հետաքրքրվեցինք, թե ի վերջո այդ ինչ է եղել իր ու Աղազարյանի միջև, որ միայն երկուսով գիտեն։ Հիշեցնենք Աղազարյանն էր ասել, թե եթե Ալեքսանյանը շարունակի բոցաշունչ ելույթներ ունենալ, ինքն էլ կասի մի բան, որի մասին միայն երկուսը գիտեն։

Ի տարբերություն Ալեքսանյանի ու Հակոբյանի, նախկին գործընկերների անունները լսել չի ցանկանում ՔՊ–ական Անդրանիկ Քոչարյանը։ Շեքսպիր է մեջբերում ու չի համաձայնում այն խոսակցությունների հետ, թե տարեց ՔՊ–ականներից ազատվելու միտում է նկատվում։ Քոչարյանը իր սովորական ոճի մեջ էր, իրեն ուղղված այն հարցը, որը դուրեկան չի փորձում է կամ չպատասխանել, կամ լրագրողներին պիտակավորել։ Մի բանում է համաձայն անփոխարինելի մարդիկ չկան։

18+ նամակներ, հետողորմյա ու Փաշիյանից հնարավոր sms ստանալու վտանգ ունեն գրեթե բոլոր ՔՊ–ականները։ Փաստն այն է, որ այլակարծությունը «ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում էլ ապագա չունի, բայց արի ու տես, որ սա Քաղպայմանագրի ներկայացուցիչները չտեսնելու են տալիս։ Վառ օրինակ Շիրակի հաջորդ մարզպետ Դավիթ Առուշանյանը։ Նա գիտակցական ողջ կյանքում չի հիշում դեպք երբ Հայաստանն այսքան դեմոկրատ է եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր