00:00:00

Թբիլիսիում հերթական բողոքի ակցիան է ընթանում

21:39, 17 դեկտեմբեր 2024 Աշխարհ

Հերթական հակակառավարական բողոքի ակցիան տեղի է ունենում երեքշաբթի օրը Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի առջև, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Սա արդեն 20-րդ նմանատիպ ակցիան է Վրաստանի մայրաքաղաքում։

 

Երեքշաբթի օրը ցուցարարներին միացել են մի խումբ քաղաքացիներ, որոնք ավելի վաղ հավաքվել էին Վրաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց: Մի շարք ակտիվիստներ երթ են կազմակերպել Ռուսթավելի պողոտայով՝ «Դեպի Եվրոպա՝ արևմտյան կրթությամբ»։ Ճավճավաձեի պողոտայում մեկ այլ երթի մասնակիցներին միացել են Թբիլիսիի պետական համալսարանի և Իլյայի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները։ Ցուցարարները պաստառներ են կրում՝ «Կրթությունն ազատություն է», «Կրթությունն ամենահզոր զենքն է, որը կարող է փոխել աշխարհը» գրություններով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր