00:00:00

55-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է բաժին

14:08, 17 դեկտեմբեր 2024 Իրավական

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն դեկտեմբերի 16-ի ժամը 18.50-ին հաղորդում է ստացվել, որ մոտ երկու ամիս առաջ Արշակունյաց պողոտայի բնակիչ 55-ամյա տղամարդը ապօրինի պահվող որսորդական հրացանով սպառնացել է կնոջը:

 

Նշված հասցե մեկնած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին 49-ամյա կինը հայտնել է, որ տեղեկությունը ճիշտ է, և ներկայացրել է կարճեցված փողով «ԻԺ 27» երկփողանի ողորկափող որսորդական հրացանն ու 16 մմ տրամաչափի 10 փամփուշտ:

 

Ձեռնարկած միջոցառումների արդյունքում 55-ամյա տղամարդը ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ պարզվել է, որ նշված զենքը 2022 թվականից Շենգավիթի բաժնի կողմից գտնվում է հետախուզման մեջ:

 

55-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր