00:00:00

WSJ-ն հավաստիացնում է, որ Թուրքիան կարող է պատրաստվել լայնամասշտաբ գործողության Սիրիայում

08:12, 17 դեկտեմբեր 2024 Աշխարհ

Թուրքիան ուժեր է տեղակայում Սիրիայի սահմանի երկայնքով, ինչը կարղ է վկայել նախապատրաստվող լայնածավալ գործողության մասին, նշել է The Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին։

Նրանց խոսքով՝ Թուրքիան եւ թուրքամետ կազմավորումները «ավելացնում են ուժեր Սիրիայի սահմանի երկայնքով», ինչը տագնապեցնում է այն առումով, որ Անկարան պատրատսվում է «լայնամասշտաբ ներխուժման»։ Ինչպես նշել է ԱՄՆ պաշտոնական անձանցից մեկը, թուրքական գործողությունը կարող է անխուսափելի լինել։ «Մենք կենտրոնացել ենք այս ուղղությամբ եւ զսպվածության կոչ ենք անում»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

 

The Washington Post թերթը ավելի վաղ տեղեկացրել էր, որ թուրքամետ կազմավորումների եւ քրդական ուժերի միջեւ քաղաքացիական պատերազմ կարող է սկսվել Սիրիայում Բաշար Ասադի կառավարության անկումից հետո։ Պարբերականի կարծիքով՝ պահպանվում են սիրիական ընդդիմության պառակտման ռիսկերը, ինչպես նաեւ Իսրայելի, Թուրքիայի եւ ԱՄՆ միջամտությունը արաբական հանրապետության գործերին։ Թուրքամետ խմբավորումների հետագա հարձակումը, հավանաբար, կստիպի քրդական ուժերին նահանջել, ինչը սպառնալիքի տակ կդնի Սիրիայում ամերիկացի զինվորականների ներկայությունը։

 

Սիրիական Դեյր-էզ-Զոր, Ռաքքա եւ Հասեկե նահանգների մեծ մասը, որոնք գտնվում են Սիրիայի արեւելքում եւ հյուսիս-արեւելքում, ներկայում վերահսկվում է քրդական «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» կողմից, որոնց աջակցում է ԱՄՆ-ը։ 2015-ից ամերիկյան հրամանատարությունն այս շրջանում ստեղծել է ինը ռազմակայան։ Քրդերի վերահսկողության տակ է Սիրիայի տարածքի 25 տոկոսը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր