Սիրիայում նախագահ Բաշար Ասադի կառավարության տապալման հետևում կանգնած է Թուրքիան։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, որի խոսքը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Բայց ոչ ոք չգիտի, թե ով է աջակցում Սիրիայի նոր կառավարության մյուս կողմին, իսկ ես գիտեմ։ Սա Թուրքիան է: Պա՞րզ է։ Թուրքիան կանգնած է դրա հետևում։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շատ խելացի մարդ է», - նշել Է Թրամփը։