00:00:00

«Երևանում քայլելիս խորհուրդ է տրվում կրել դիմակ ու հակագազ»․ Հենրիխ Դանիելյանը՝ մայրաքաղաքում մթնոլորտային օդի որակի մասին

19:05, 16 դեկտեմբեր 2024 Հասարակություն

Երևանում մթնոլորտային օդի որակը օր օրի վատթարանում է, ահազանգել է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը։

 

Սոցցանցի իր էջում նա գրել է․

 

«Հայաստանի առողջապահության նախարարության անգործության և Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված անգրագետ կառավարման՝ մասնավորապես անկանոն շինարարությունների, փոշու մեծ ծավալի կուտակման, ծառերի սպանդի, աղբի ոչ թե ճիշտ վերամշակման, այլ այրման և այլ պատճառներով՝ Երևանում քայլելիս խորհուրդ է տրվում կրել շինարարական դիմակ, իսկ որոշ վայրերում՝ նույնիսկ հակագազ։ Այս խայտառակ վիճակը րոպե առաջ լուծել է պետք։ Ձեր անգրագիտության, անկրթության և մասնագետ չլինելու պատճառով տուժում են մեր քաղաքի փոքրիկները, մեր տատիկ-պապիկները։

 

Որպեսզի հասկանալի լինի Երևանի օդի աղտոտվածության ինդեքսի լրջությունը, ներկայացնում եմ մայրաքաղաքներ, որտեղ 10, 20, կամ 30 անգամ շատ բնակիչներ են ապրում, քան Երևանում.

 

1.Մոսկվա, Ռուսաստան - 23

 

2.Վաշինգտոն, ԱՄՆ - 16

 

3.Լոնդոն, Անգլիա - 22

 

4.Բեռլին, Գերմանիա - 19

 

5.Պեկին,Չինաստան -82

 

6.Երևանում - 157»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր