00:00:00

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Սիրիայի տարածքը

18:06, 16 դեկտեմբեր 2024 Աշխարհ

ԱՄՆ վարչակազմը հորդորել է Միացյալ Նահանգների քաղաքացիներին լքել Սիրիայի տարածքը՝ անվտանգային անկանխատեսելի իրավիճակի պատճառով։ Հայտարարությունը տարածել է Դամասկոսում ԱՄՆ դեսպանատունը։

 

«Սիրիայում անվտանգային իրավիճակը մնում է անկայուն և անկանխատեսելի՝ զինված բախումների և ամբողջ երկրում ահաբեկչության պատճառով։ ԱՄՆ քաղաքացիները հնարավորության դեպքում պետք է լքեն Սիրիան»,- նշված է հայտարարությունում։

 

Ամերիկացիներին, ովքեր չեն կարող լքել Սիրիան, խորհուրդ են տվել պատրաստ լինել արտակարգ իրավիճակների։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր