00:00:00

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը

16:14, 16 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Եվրամիության երկրների ղեկավարները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական՝ 15-րդ փաթեթը։ Այս մասին դեկտեմբերի 16-ին հաղորդագրություն է տարածել ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։

«Եվրոպական խորհուրդն այսօր հավանություն է տվել տնտեսական և անհատական ​​սահմանափակող միջոցների 15-րդ փաթեթին, որի նպատակն է ավելի սահմանափակել Ռուսաստանի հնարավորությունը՝ ծավալելու իր անօրինական, չհրահրված և չարդարացված պատերազմն Ուկրաինայի դեմ», - ասվում է փաստաթղթում։

Հաղորդագրության համաձայն՝ սահմանափակումները վերաբերում են 54 ֆիզիկական և 30 իրավաբանական անձանց, որոնք «պատասխանատու են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը խաթարող կամ դրանց սպառնացող գործողությունների համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր