Irakanum.am–ի ունեցած հավաստի տեղեկություններով քիչ առաջ ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը ժամանել է Հայաստան, սակայն Զվարթնոց օդանավակայանում արգելել են նրա մուտքը հայրենիք։
Դեռ պարզ չէ, թե ինչ հիմքով է հայազգի գործչին արգելվել մտնել Հայաստան, որևէ բացատրություն չի տրվել: Միաժամանակ մեզ հայտնի դարձավ, որ Միհրանյանը հայտարարել է, որ սպասելու է հստակ բացատրությունների։