ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը մի շարք հայտարարություններ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին ներկայացուցիչ Կալիֆոռնիայից Դևին Նունեսին նախագահի հետախուզության խորհրդատվական խորհրդի նախագահ նշանակելու մասին։
Նունեսը Թրամփի հավատարիմ աջակիցն է և է ԱՄՆ նորընտիր նախագահին պատկանող Truth Social մեդիա ընկերությունը ղեկավարող Trump Media and Technology Group-ի գլխավոր տնօրենը, գրում է ABC News-ը։
«Շարունակելով ղեկավարել Trump Media & Technology Group-ը, Դևինը կօգտագործի իր փորձը որպես Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախկին նախագահ և իր առանցքային դերը «Ռուսաստան, Ռուսաստան, Ռուսաստան, Ռուսաստան» կեղծիքի բացահայտման գործում ԱՄՆ հետախուզական համայնքների գործողությունների արդյունավետության ու նպատակահարմարության անկախ գնահատական տալու համար»,-շեշտել է Թրամփը: