Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող մի քանի ռազմական օբյեկտների վրա, տեղեկացնում է Naharnet լրատվական պորտալը։
Ինչպես հաղորդվում է՝ իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել սիրիական ռազմական ճամբարներին՝ Թել Մնին և Խֆեյր շրջաններում, որոնք գտնվում են Սիրիայի մայրաքաղաքից արևմուտք գտնվող ալ-Կալամուն լեռնային շրջանում։
Ըստ ականատեսների՝ եղել են պայթյուններ և ռմբակոծություն, երևացել ծուխ:
Մինչ այս պահը զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: