Վրաստանի արտաքին քաղաքականությունը հստակ սահմանված է՝ Թբիլիսիի նպատակներից մեկը Եվրամիությանն ինտեգրումն է: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նա վստահեցրել է, որ այդ ուղղությամբ ամեն ինչ կարվի:
«Միակ բանը, որը չի կարող փոխզիջման առարկա դառնալ, Վրաստանի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունն են: Մնացած ամեն ինչ կարող է քննարկվել»,-ընդգծել է նա:
Կոբախիձեի համոզմամբ՝ 2030 թվականին Վրաստանը կարող է միանալ Եվրամիությանը: