00:00:00

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին ընդառաջ՝ սննդի տեսչական մարմնի ղեկավարն այցելել է Ջերմուկ

19:42, 14 դեկտեմբեր 2024 Հասարակություն

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը աշխատանքային այց է կատարել Վայոց ձոր, մասնավաորապես՝ Ջերմուկի բոլոր այն հյուրանոցներն ու հյուրատները, որոնք պետք է հյուրընկալեն խաղերի մասնակիցներին և հյուրերին։

Այցելության նպատակն էր ծանոթանալ, թե այդ հյուրանոցներում ու հյուրատներում գործող հանրային սննդի կետերում՝ ռեստորաններում ու ճաշարաններում, սննդի կազմակերպման գործընթացը որքանով է համապատասխանում իրավական ակտերով սննդամթերքի անվտանգության սահմանված պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է տնտեսվարողների հետ, քննարկել առկա խնդիրները, հորդորել պատշաճ կերպով իրականացնել հանրային սննդի կազմակերպումը, պահպանել սանիտարահիգիենիկ նորմերը:

Տեսուչները գույքագրել են բոլոր անհամապատասխանությունները, տրվել է ժամանակ դրանք արագորեն շտկելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր