Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը երեկ փակվել էր բոլոր տրանսպորտային միջոցների համար։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար»,– ասաց Հակոբյանը: