00:00:00

Համաշխարհային պետական ​​պարտքն աճել է 42,4 տրիլիոն դոլարով

23:48, 13 դեկտեմբեր 2024 Աշխարհ

Վերջին 9 տարվա ընթացքում համաշխարհային պետական ​​պարտքն աճել է 42,4 տրիլիոն դոլարով՝ հասնելով 102,1 տրիլիոն դոլարի մկարդակի, հայտնում է «Առևտուրն առանց սահմանների» կազմակերպությունը:

Առաջին 3 պարտապան պետություններին բաժին է հասնում աշխարհի պետական ​​պարտքի ավելի քան 60%-ը, և այն ներկայացված է երեք խոշորագույն տնտեսություններով՝ ի դեմս ԱՄՆ-ի, Չինաստանի և Ճապոնիայի:

 

Միաժամանակ հիշում ենք, որ Չինաստանի դեպքում պետք է դիտարկել ոչ միայն պետական ​​պարտքը, այլ նաև ընդհանուր պարտքը, որը ներառում է քվազիպետական ​​պարտքը։

 

Համաշխարհային պետական ​​պարտքի մեջ Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է համեստ 0,43%, որը համարժեք է 434,7 մլրդ դոլարի և համապատասխանում է 21-րդ տեղին։ Միևնույն ժամանակ, Կանադայի և Բրազիլիայի պարտքը, որոնք անվանական ՀՆԱ-ի չափով համեմատելի են Ռուսաստանի Դաշնության հետ, մի քանի անգամ  անգամ ավելի մեծ է։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր