00:00:00

Մեդվեդև. Ուկրաինան կա՛մ կլինի Ռուսաստանի հետ, կա՛մ կվերանա աշխարհի քարտեզից

23:21, 13 դեկտեմբեր 2024 Աշխարհ

Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Международная жизнь» ամսագրում հոդված է հրապարակել, որում, Չինաստանի և Թայվանի օրինակով դատողություններ է արել «բաժանիր և տիրիր» քաղաքականության մասին, որը հավաքական Արևմուտքը, նրա գնահատմամբ, ներկա պահին իրականացնում է Ուկրաինայի նկատմամբ։

 

Հոդվածի վերջում Մեդվեդևը եզրակացնում է, որ «Ուկրաինան այսօր կանգնած է ընտրության առաջ՝ լինել Ռուսաստանի հե՞տ, թե՞ ընդհանրապես  անհետանալ աշխարհի քարտեզից», հաղորդում է «Интерфакс»-ը:

«Նրանք պետք է հրաժարվեն համառուսաստանյան նախագծին հակադրվելուց և քշեն քաղաքական ուկրաինականության դևերին։ Հասարակության գիտակցության մեջ ամրապնդեն, որ Ռուսաստանն անփոխարինելի է Ուկրաինայի համար թե մշակութային, թե լեզվական, թե քաղաքական առումներով։ Եթե, ​​այսպես կոչված, Ուկրաինան շարունակի ռուսատյացության ագրեսիվ կուրսը, ապա այն ընդմիշտ կվերանա աշխարհի քարտեզից»,- գրել է Մեդվեդևը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր