00:00:00

Կոստանյանը շեշտել է ցեղասպանությունների կանխարգելման հարցում քաղաքական կամքի կարևորությունը

19:07, 13 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Դեկտեմբերի 13-ին «Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների վաղ նախազգուշացման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդում» խորագրով Ընդդեմ ցեղասպանության հանցագործության 5-րդ Գլոբալ ֆորումի ավարտին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդես է եկել եզրափակիչ խոսքով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը իր երախտագիտությունն է հայտնել բոլոր զեկուցողներին հետաքրքիր և բովանդակային քննարկումների համար: Անդրադառնալով թեմատիկ քննարկումներին՝ Վահան Կոստանյանն ընդգծել է ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման գործում միանման քաղաքականություն որդեգրած փոքր պետությունների առաջնորդության կարևորությունը:

 

Վահան Կոստանյանը նշել է, որ, չնայած բոլոր մարտահրավերներին, նախադեպերին և հաջողված պատմությունների սակավությանը, անհրաժեշտ է ապահովել այս ուղղությամբ գործադրվող ջանքերի շարունակականությունը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը համագործակցել բոլոր միջազգային գործընկերների հետ՝ ցեղասպանությունների կանխարգելման օրակարգն առաջ մղելու նպատակով:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է ցեղասպանությունների կանխարգելման հարցում ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում քաղաքական կամքի կարևորությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր