00:00:00

Ռուսաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսվող շուտափույթ սահմանազատմանը․ ՌԴ ԱԳՆ

11:23, 13 դեկտեմբեր 2024 Աշխարհ

Մոսկվան անում և անելու է ամեն ինչ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Մոսկվան հետևողականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, խաղաղության պայմանագրի կնքմանը և Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի բացմանը։ Մենք նաև հանդես ենք գալիս որպես կողմնակից հայ-ադրբեջանական սահմանի հնարավորինս շուտ սահմանազատման։ Հենց այս խնդիրների լուծմանն են ուղղված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի  ղեկավարների միջև ստորագրված եռակողմ պայմանագրերը։ Ռուսաստանն անում է և կանի հնարավոր ամեն ինչ դրանք կյանքի կոչելու համար»,- նշել է ՌԴ բարձրաստիճան դիվանագետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր