00:00:00

Բարտեր են արել, Գեղամ Նազարյանին ուղարկել ՔՊ-ականների մոտ․ «Հրապարակ»

08:56, 13 դեկտեմբեր 2024 Մամուլ

«Հրապարակը» գրում է․ «Հայաստան» խմբակցությունը վերջերս խմբակցությունից հեռացված պատգամավոր Գեղամ Նազարյանից պահանջել է, որ հեռանա նաեւ խմբակցությանը հատկացված հարկաբաժնից եւ իր աշխատասենյակը տեղափոխի խորհրդարանի մեկ այլ հարկաբաժին։

Նազարյանը փորձել է համոզել, որ տարիուկես է մնացել, տեղափոխություն անելու իմաստ չկա, սակայն ընդդիմադիրները պնդել են, թե ուզում են, որ խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը տեղափոխվի իրենց մոտ, որի աշխատասենյակը խորհրդարանի նոր ֆոյեում է՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հարկաբաժնում՝ ՔՊ-ականների հարեւանությամբ։ Ի վերջո, բարտեր են արել՝ Նազարյանին ուղարկելով ՔՊ-ականների մոտ՝ Արթուր Խաչատրյանի զբաղեցրած աշխատասենյակ, իսկ Խաչատրյանին բերել են խմբակցությունից հեռացած Նազարյանի սենյակ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 13․ 12․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր