00:00:00

Սարիկ Մինասյանին նշանակեցի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար․ Դավիթ Առուշանյանի թեկնածությունը կառաջադրեմ Շիրակի մարզպետի պաշտոնում․ Փաշինյան

08:39, 13 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Մեր բոլոր թեկնածուների ներկայությամբ Սարիկ Մինասյանին նշանակեցի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

Այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանը։

«Դավիթ Առուշանյանի թեկնածությունը կառաջադրեմ Շիրակի մարզպետի պաշտոնում»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ կառավարությունը դադարեցրել է Գյումրիի համայնքի ավագանու լիազորությունները և արտահերթ ընտրություններ անցակացելու որոշում կայացրել։ Արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշումը ուժի մեջ է մտնելու փետրվարի 20-ին։ 

Ըստ «Ընտրական օրենսգիրքի» ավագանու արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը: Որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 20-ին։

Այսպիսով, Գյումրիում արտահերթ ընտրությունները կկայանան մինչև ապրիլի 1-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր