Թուրքիան չի կատարել ՀՀ-հետ սահմանը բացելու իր մասը, բայց դա մեզ չի խանգարում առաջ գնալ։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչու երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումը սահմանին տեղի ունեցավ չկատարված պայմանավորվածությունների ֆոնին՝ նա, մասնավորապես, նշեց. «Այո, մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանի բացման վերաբերյալ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Փաստ է, որ հայկական կողմն իր մասը կատարեց, և մենք ակնկալում էինք, որ Թուրքիան նույնը կանի։ Բայց փաստ է նաև, որ դա չի արվել։ Արդյո՞ք սա նշանակում է, որ ոչ մի նոր բան պետք չէ քննարկել, քանի դեռ դա տեղի չի ունեցել:
Ես այդպես չեմ կարծում. այդ պայմանավորվածությունը կա, այն չեղյալ չի հայտարարվել, և մենք ակնկալում ենք, որ այն պետք է իրականացվի։ Բայց բացի այդ, մենք իրականացնում ենք նաև այլ քայլեր, որոնք կնպաստեն հարաբերությունների կարգավորման գործընթացին»: