Բարդագույն պրոցեսներ են, մեր վրա հիմա կախված է «Զանգեզուրյան միջանցքի» օպերացիայի իրականացման սպառնալքը, բայց մենք ունենք նորից նույն ոչ ադեկվատ իշխանությունը. հրավիրված ասուլիսին ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Ըստ նրա՝ այս իշխանությունը չի նկատում իրադարձությունները, որոնք աշխարհում կատարվում են. «Երկրի ղեկավարը դարձել է սովորական մի բլոգեր, ընդ որում՝ վատ որկի. հեծանիվ են քշում, տոլմա են պատրաստում, սափրվում են, դարձել է «The Kardashian» շոուն»,-ասաց նա։
Զուրաբյանը նշեց, որ ադրբեջանական բոլոր լրատվականները գրում են, թե ՀՀ-ին զինում են, ՀՀ-ն մի պրովոկացիա անելու է։ «Բայց նման հայտարության համար կամ պետք է լինել կատարյալ ապուշ, որ էս վիճակում ՀՀ-ն նման բան կանի (ես համոզված եմ, որ կատարյալ ապուշ չեն), կամ նախապատրաստվում են պատերազմի։ Իսկ մենք գլուխներս մտցերել ենք հողի մեջ, զբաղված ենք ցածրորակ բլոգերությամբ»,-ասաց նա։