ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի հետ պատերազմի հավանականությունը։ Այդ մասին նա հայտարարել է Time ամսագրին տված հարցազրույցում։
«Ամեն ինչ կարող է պատահել, շատ անկայուն վիճակ է», - ասել է նա։
Միևնույն ժամանակ, Թրամփը այս պահին ամենավտանգավոր իրավիճակն է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը, մասնավորապես, Կիևի կողմից հրթիռների օգտագործումը Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտների դեմ: