00:00:00

Նվաստացրել են պատգամավորին․ սքրին–շոթեր ու 18 + նամակեր․ սկանդալ ՔՊ–ում

16:44, 12 դեկտեմբեր 2024 Տեսանյութեր

Հերթական սկանդալը՝ «Քաղաքացիական պայմանագրում»։ Պատգամավոր Հակոբ Ասլանյանը երեկ երեկոյան հեռացվեց խմբակցությունից։ Մինչ այդ Ֆակտորի եթերում Ասլանյանը հայտարարել էր, որ ինքը գնում է արդարության հետևից և որոշում է կայացրել մեկ ամսով սառեցնել անդամակցությունը ՔՊ–ին, մինչև գործընկերոջ՝ Հովիկ Աղազարյանի շուրջ զարգացումները ավարտվեն։ Հակոբ Ասլանյանն էլ իր թիմակիցների պես կարդացել է Հովիկ Աղազարյանի անձնական կյանքի դրվագները, որ իրավապահներից է հասել ՔՊ-ականներին ու չի տեսել պետությանը վնասող գաղտնի տեղեկատվության արտահոսք։ Չի կարդացել այնպիսի բան, որ կամաչեր ընկերոջ համար, ինչպես ամաչել է օրինակ  Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ընդամենը րոպեներ անց  Ասլանյանի հայտարարությունը ՔՊ–ում որակեցին դավաճանություն։ Մասնավորապես Թորոսյան Արսենը ֆեյսբուքյան գրառում արեց Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում, լինում է հենց այսպես՝ թե՛ Աղազարյանի, թե՛ Ասլանյանի դեպքում»: Զարգացումներն այսքանով չավարտվեցին։

Հակոբ Ասլանյանը երեկոյան արդեն փոշմանեց, բայց այստեղ էլ իրադարձությունները սկանդալային էին։ Տարեց պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում տեղադրեց «մեղայականի տեքստ», բայց պարզվեց, որ դա իրեն ուղարկել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ Այսինքն Ասլանյանը սքրին–շոթն այնպես էր արել, որ հստակ երևում է, որ  այս տեքստը ոչ թե ինքն է գրել, այլ Հայրապետյանը։ Այն արագորեն տարածվեց լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում, որից հետո Ասլանյանը ջնջեց, բայց զուգահեռ չորս անգամ նույն տեքստը տեղադրեց, որոնցում արդեն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջը չէր երում։ Այդ ընթացքում դարակազմիկ պարզաբանում տարածեց Հայրապետյանի խոսնակը, ասելով, թե Հակոբ Ասլանյանը եղել է նախարարի ուսուցիչը և խնդրել է իրեն հայտարարության տեքստը գրել։ Սա էլ չփրկեց պատգամավորին։ Նույն օրը երեկոյան ՔՊ–ն խմբակցության նիստ հրավիրեց և որոշում կայացվեց Ասլանյանին հեռացնել՝ կուսակցության կարգապահությունը խախտելու համար։ Ինքը Ասլանյանը չի մեկնաբանում իր նկատմամբ կայացրած որոշումը։ Անգամ սքրին–շոթ անել չկարողացող պատգամավորը անգլերեն էր արձագանքել լրագրողի հարցին, ասելով՝ նո քոմենթ։

Այսօր արդեն մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ պատգամավորին թիմակիցները նիստի ժամանակ ծաղրել ու ստորացրել են։ Այս պահին Ասլանյանը շարունակում է մնալ պատգամավոր, դեռ հստակ որոշում չունի կդնի արդյո՞ք մանդատը, թե ոչ։ Չնայած նույն տեղեկությունների համաձայն նա ցանկանում է մնալ խորհրդարանում որպես անկախ պատգամավոր՝ ու նստել Հովիկ Աղազարյանի կողքին։ Նրա շուրջ կրքերը ևս չեն հանդարտվում։ Աղազարյանը մերժեց Փաշինյանի՝ մանդատը վայր դնելու խնդրանքն ու հայտվեց սկանդալի կենտրոնում՝ մեղադրվեց տեղեկատվական արտահոսք կազմակերպելու։ Աղազարյանի հեռախոսի բովանդակությունը հայտնվեց Փաշինյանի ու ՔՊ–ականների ձեռքին, որոնցում ըստ նրանց 18 + նամակներ են, այդ թվում և տարբեր տղաների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր