00:00:00

Միացի՛ր մեր պայքարին՝ որպես կամավոր․ «Գոյը» փակ է, բայց պայքարը շարունակվում է

16:18, 12 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

«Գոյը փակ է, բայց պայքարը շարունակվում է»․ նշվում է թատրոնի անձնակազմի տարածած հաղորդագրությունում․

 

«Այսօր «Գոյ» թատրոնի դռները շարունակում է մնալ փակ, բայց մենք չենք հանձնվում։

Տարիներ շարունակ «Գոյ» թատրոնը հպարտորեն ներկայացրել է յուրահատուկ ստեղծագործություններ, բայց այս տարի 9775 հանդիսատես զրկվել է դրանք վայելելու հնարավորությունից։ Ներկայացումները, մշակույթի տարածման մեր առաքելությունը կանգ է առել։

Հասցված վնասները՝ փաստերով

․ 115 ներկայացում չկայացավ։

․ 9775 հանդիսատեսի մշակութային իրավունքները խախտվել են։

․ 3 առաջնախաղ չի կայացել՝ խաթարելով թատրոնի զարգացման ուղին։

․ Միջազգային փառատոններում Հայաստանը ներկայացնելու հնարավորությունը խոչընդոտվել է։

․ 19,550,000 դրամ կանխատեսված եկամուտը՝ թատրոնի զարգացման համար, բացակայում է։

․ Թատրոնի աշխատակիցները զրկվել են իրենց սիրելի թատրոնում աշխատելուց։

Մեր կոչը հանրությանը

Մենք նոր փուլ ենք սկսում՝ պայքարի ուժեղացման համար։ Ձեր աջակցությամբ մենք կարող ենք վերականգնել «Գոյը» և նորից բացել դռները հանդիսատեսի առջև։

․ Տարածե՛ք այս գրառումը։

․ Միացի՛ր մեր պայքարին՝ որպես կամավոր։

․ Կիսվե՛ք ձեր սիրելի հիշողություններով «Գոյ» թատրոնի մասին։

Մեր նպատակը պարզ է՝ վերականգնել մշակույթը և արվեստը՝ բոլորի համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր