Բարդագույն պրոցեսներ են, մեր վրա հիմա կախված է «զանգեզուրյան միջանցքի» օպերացիայի իրականացման սպառնալքը, բայց մենք ունենք նորից նույն ոչ ադեկվատ իշխանությունը. հրավիրված ասուլիսին ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Ըստ նրա՝ այս իշխանությունը չի նկատում իրադարձությունները, որոնք աշխարհում կատարվում են. «Երկրի ղեկավարը դարձել է սովորական մի բլոգեր, ընդ որում՝ վատ որկի. հեծանիվ են քշում, տոլմա են պատրաստում, սափրվում են, դարձել է «Thy Kardashian» շոուն»,-ասաց նա։
Զուրաբյանը նշեց, որ ադրբեջանական բոլոր լրատվականները գրում են, թե ՀՀ-ին զինում են, ՀՀ-ն մի պրովոկացիա անելու է։ «Բայց նման հայտարության համար կա՛մ պետք է լինել կատարյալ ապուշ, որ էս վիճակում ՀՀ-ն նման բան կանի (ես համոզված եմ, որ կատարյալ ապուշ չեն), կա՛մ նախապատրաստվում են պատերազմի։ Իսկ մենք գլուխներս մտցերել ենք հողի մեջ, զբաղված ենq ցածրորակ բլոգերությամբ»,-ասաց նա։