00:00:00

Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին. նոր որոշումների վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ

12:32, 12 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

 

Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն աշխատանքն այս պահին շարունակում են Բեյրութից:

 

Նախապես տրամադրված երկու թեժ գծերը շարունակում են գործել (Հալեպում գլխ. հյուպատոսություն՝ +963960003622, Բեյրութում դեսպանություն՝ +96176447205):

 

«Հեռախոսային կապի խնդիր լինելու պարագայում Բեյրութում դեսպանությանը նամակներ հնարավոր է ուղարկել [email protected] էլ. հասցեով, որի միջոցով ևս ապահովվում է հնարավորինս օպերատիվ արձագանք:

 

Վերջին չորս օրվա ընթացքում դեսպանության թեժ գծին ստացված զանգերի ընթացքում տրվող հարցերը վերաբերում են անհրաժեշտ փաստաթղթերի, գլխավորապես՝ ՀՀ մուտքի վիզաների ձևակերպմանն ու տրամադրմանը: Նշյալ բոլոր դեպքերում ՀՀ դեսպանության կողմից ցուցաբերվում է անհրաժեշտ աջակցություն, այդ թվում՝ Սիրիայից ժամանած հայերին վիզան անվճար տրամադրելու միջոցով:

 

Հետագա զարգացումներով պայմանավորված՝ նոր որոշումների վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ»,- ասվում է հաղորդագրությունում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր