00:00:00

ՀՀ ՍԴ որոշումն ավելի խճճեց այս գործը. Հայաստանից ակնկալում ենք վճռական քայլեր. Բայրամով

13:34, 12 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կրկին խոսել է ՀՀ սահմանադրության մասին։

«Հայաստանից վճռական քայլեր ենք ակնկալում։ Այս փաստարկները, որ մենք վերջերս լսել ենք Հայաստանից, մեզ չեն կարող բավարարել։ Օրերս Հայաստանի Սահմանադրական դատարանի հերթական որոշումն էլ ավելի խճճեց այս գործը։

 

Այսինքն՝ որոշման մեջ ասվում էր, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանն անփոփոխ է, և որ կոնկրետ նախաբանին հնարավոր չէ անդրադառնալ։ Սա էլ ավելի է բարդացնում գործը։

 

Որովհետև նախաբանում հղում կա Հայաստանի Անկախության ակտին, և այդ փաստաթուղթը խախտում է նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այս որոշումն էլ ավելի է բարդացնում իրավիճակը»,-ասել է նա։

Լրահոս

Արխիվ

Հունվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31