00:00:00

Պեկ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը Հայաստանից հեռացել է՝ հանգրվանելով Իսպանիայում

21:10, 26 մայիս 2018 Իրավական

Irakanum.am-ը արդեն տեղեկացրել է, որ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա։ Ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ: Տեղեկություններ կան, որ բերման են ենթարկվել ՊԵԿ երկու փոխնախագահներ, սակայն թե կոնկրետ ովքեր, դեռ հայտնի չէ։ Մեզ հայտնի է դարձել, որ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը Հայաստանից հեռացել է Իսպանիա։ Չի բացառվում, սակայն, որ ազգային անվտանգության ծառայությունը սույն գործի շրջանակներում նրան եւս կանչի հարցաքննության։ Մեզ հայտնի է դարձել նաեւ, որ այս գործի եւ այլ չարաշահումների վերաբերյալ ԱԱԾ-ն շուտով այլ բացահայտումներ է անելու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր