Ցավալիորեն մարդկության դեմ ոճրագործությունները, ցեղասպանությունները և դրանց կրկնության վտանգը շարունակում են մնալ առավել քան այժմեական. «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ իր ելույթի խոսքում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Ըստ նրա՝ գլոբալ անվատնագության ներկայիս խորացած ճգնաժամի պայմաններում 5-րդ գլոբալ ֆորումի բովանդակային ուղղվածությունն արդիական է և պահանջված։
«Ցեղասպանություններ կանխարգելումը, խաղաղ բնակչության պաշտպանությունը, միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքն ու անպատժելության բացակայությունն առաջին հերթին պետությունների պատասխանատվությունն է։ Այսօր մեր պետության սկզբունքային դիրքորոշումը խաղաղության կառուցումն ու պահպանումն է՝ հիմնված իրավահեն լուծումների և արդարության միջազգային համակարգի վրա»,-ասաց նա։
ՀՀ նախագահը վստահություն հայտնեց, որ վաղ կանխարգելումը միջազգային անվտանագության գործուն համակարգ ունենալու հիմնասյուներից մեկը պետք է լինի։