ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 61 հարց, որից չի զեկուցվում 57-ը: Եվս 4 հարց գաղտնի է:
Օրակարգում է նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին հարցը։
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի փետրվարի 20-ից։