Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը վերադարձվել է ՀՀ-ին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «#հատիկառհատիկ» շարքից գրառում է արել։
«#հատիկառհատիկ․ Դատարանի վճռով (հաշտության համաձայնություն) Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը՝ 701,4 քմ մակերեսով եւ 453 քմ մակերեսով հողամասը. շուկայական արժեքը շուրջ 5 միլիարդ դրամ», - գրել է նա: