00:00:00

ԱԱԾ-ից և ՀՔԾ-ից պատասխանել են Աղազարյանի դիմումին․ «Հրապարակ»

08:56, 12 դեկտեմբեր 2024 Մամուլ

«Հրապարակը» գրում է․ Հովիկ Աղազարյանի փաստաբանը նախօրեին դիմել էր դատախազություն` պարզելու, թե ինչպես են պատգամավորի անձնական տվյալները հայտնվել երրորդ անձի՝ վարչապետի մոտ: Դրանից առաջ գրություններ էր ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե, ԱԱԾ, պարզաբանում պահանջելով՝ երբ, ինչու եւ ում է տրամադրվել Աղազարյանի հեռախոսը, քննչական գործողությունների ընթացքում ձեռք բերված՝ մասնավոր կյանքին վերաբերող գաղտնի տեղեկություններն ինչու եւ ինչպես են տրամադրվել այլ անձի: Եվ եթե ԱԱԾ-ն հայտնաբերել է պետական անվտանգության սպառնալիք, ինչ գործողություններ են արվել արդյունքում։ Գրել էինք, որ 2 կառույցից էլ պատասխան չստանալուց հետո փաստաբանը դիմել է դատախազություն:

Երեկ տեղեկացանք, որ 2 կառույցից էլ պատասխանել են, ավելի ճիշտ՝ խուսափել են պատասխանելուց, ինչը եւս նշանակում է, որ ոչ մի սպառնալիք էլ չեն հայտնաբերել, եւ հեռախոսն անօրինական կարգով է հայտնվել նախ՝ քննիչի, ապա՝ ԱԱԾ տնօրենի ձեռքում, որտեղ վերծանել են ինֆորմացիան եւ դրել Փաշինյանի սեղանին, ապա փոխանցվել է ողջ թիմին։ ԱԱԾ-ն պատասխանել է․ «Ձեր հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ դրանում հիշատակվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ապացուցողական եւ վարույթային այլ գործողությունների կատարման վերաբերյալ տվյալներ, որոնց կրողը հանդիսանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, ուստի առաջարկվում է անհրաժեշտ տեղեկատվությունը հայցել վարույթն իրականացնող մարմնից»։ Իսկ հակակոռուպցիոնից ասել են, թե հեռախոսի տեղեկատվությունն օգտագործել են բացառապես օրենսդրությամբ նախատեսված հիմքերով եւ ընթացակարգերով։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 12․ 12․ 24 թ համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր