00:00:00

Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի Բրյանսկի մարզի նավթային պահեստներից մեկին

23:37, 11 դեկտեմբեր 2024 Աշխարհ

 

 

Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են Ռուսաստանի Բրյանսկի մարզի նավթային պահեստներից մեկին:

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ դրոնների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել: Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է, որ այն օգտագործվել է Ռուսաստանի բանակին ռազմական մատակարարումների համար:

Նշվում է նաև, որ ուկրաինական կողմը հարվածել է նաև Ռոստովի մարզի Տագանռոգ քաղաքին: Տեղական իշխանության տվյալով՝ արդյունաբերական ձեռնարկություն է վնասվել, այրվել են մեքենաներ, մի քանի բնակելի շենք հոսանքազրկվել է, 27 բազմաբնակարան շենքերում ջերմամատակարարումն անջատվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսական կողմը խոստացել է անպատասխան չթողնել Տագանռոգին հասցված ուկրաինական հարվածը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր