00:00:00

Փաշինյանը կարող է հորդորել դնել մանդատը, եթե կիրթ լինեին` կընդունեին. Խաչատուր Սուքիասյան

22:37, 11 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Խմբակցությունը քաղաքական միավոր է և քաղաքական միավորն է որոշում իր անդամների վարքագծի հետ կապված հարցերը:

 

Այս մասին այսօր ԱԺ-ում  ասել է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«Քաղաքական միավորը ունի տրամաբանություն, քաղաքական ինստիտուտում ամեն մեկը չի կարող անել այն ինչ ուզում է, եթե այդպես լինի, ապա պետությունն էլ այդպես կանի: Առաջինը քաղաքական անձինք պետք է կարգապահ լինեն»,- ասել է նա:

 

Լրագրողի դիտարկմանը, որ Սահմանադրությունը թույլ չի տալիս, որ վարչապետը պահանջի, որպեսզի մանդատը դնեն, պատգամավորը պատասխանել է. «Վարչապետը չի պահանջել, խնդրել է, խնդրել ցանկացած բան կարող է նաև վարչապետը, դուք որպես վարչապետ եք ասում, ես ասում եմ որպես կուսակցության առաջնորդ, կուսակցության առաջնորդի իրավունքներն այլ հարթակում են, վարչապետինը՝ այլ: Քաղաքական կուսակցության առաջնորդը պարոն Փաշինյանն է, նա կարող է և խնդրել և հորդորել: Եթե ավելի կիրթ, ավելի քաղաքակիթ, ավելի առաջադեմ մտածելակերպ ունենային՝ կընդունեին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր