00:00:00

Ասլանյանը չի կարող սառեցնել անդամակցությունը, ապա հետ վերադառնալ. Հրաչյա Հակոբյան

20:18, 11 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Ես որքան հիշում եմ՝ մեր կոնոնադրության մեջ չկա որևէ դրույթ, որ մարդը կարող է մեկ ամսով կամ առհասարակ ինչ-որ ժամանակով խմբակցության կամ կուսակցության անդամակցությունը դադարեցնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով Հակոբ Ասլանյանի հայտարարությանը, թե մեկ ամսով սառեցնում է իր անդամակցությունը ՔՊ խմբակցությանը:

«Այդպիսի մեխանիզմ, կարծես թե, չկա: Թե ինչպես է պատկերացնում պարոն Ասլանյանը մեկ ամիս դադարեցնել, հետո մեկ ամսից վերադառնալ, խնդրում եմ իրեն հարցրեք»,-ասաց նա:

Հարցին՝ մտահոգություն չունի, որ խմբակցության այլ անդամներ ևս կարող են դուրս գալ խմբակցությունից ու վայր չդնեն մանդատը, և թիմը պառակտվի, Հակոբյանը պատասխանեց. « Չէ, թիմի պառակտվելու հետ կապված մտահոգություն չունեմ: Չեմ բացառում, որ կարող է դուրս գան կամ մանդատից հրաժարվեն, բայց մտահոգություն, որ թիմը կպառակտվի, ես չունեմ»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ հաղորդել ենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել է, որ մեկ ամսով կասեցնում է ՔՊ-ի հետ համագործակցությունը, խմբակցությունից գուցե դուրս գա, բայց մանդատը վայր չդնի: Ապա հրապարակել է նախարար Մխիթար Հայրապետյանից sms հաղորդագրությամբ ստացած հայտարարության սքրինշոթը առ այն, թե մնում է ՔՊ խմբակցության կազմում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր