00:00:00

Ասլանյանը Հայրապետյանի ուսուցիչն է եղել եւ խնդրել է իրեն օգնել. ԲՏԱ նախարարությունը՝ այն մասին, թե ինչ կապ ունի Հայրաապետյանը պատգամավորի հայտարարության հետ

19:06, 11 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Մխիթարյանի երկխոսության սքրինշոթը, որից պարզ էր դառնում, որ տեքստն իրեն ուղարկել է Հայրապետյանը։

Դրանից հետո Ասլանյանը ևս 4 անգամ հրապարակեց հայտարարության սքրինշոթը, բայց արդեն այնպես, որ Մխիթար Հայրապետյանի անունը չերևա։ Հակոբ Ասլանյանի ֆեյսբուքյան էջից անհետացավ այն տարբերակը, որում երևում էր նաև Մխիթար Հայրապետյանի անունը։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի մամուլի խոսնակ Կարինե Տերտերյանն անդրադարձել է ղեկավարի՝ Հակոբ Ասլանյանին ուղղված նամակին։
«ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

Պատգամավոր Հակոբ Ասլանյանն ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված: 

Այսքանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է խոսնակը։

Հիշեցնենք, որ Հիշեցնենք՝ Հակոբ Ասլանյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր մի հայտարարություն, որում նշված էր, թե փոխել է ՔՊ խմբակցության հետ համագործակցությունը  դադարեցնելու  իր մտադրությունը։  Ասլանյանը, սակայն, հավանաբար  չէր նկատել, որ հրապարակել է նախարարի հետ նամակագրության սքրին-շոթը, որում երեւում է, որ այդ «մեղայականը» հենց Հայրապետյանն է իրեն ուղարկել։

Դրանից հետո Ասլանյանը ևս 4 անգամ հրապարակեց հայտարարության սքրինշոթը, բայց արդեն այնպես, որ Մխիթար Հայրապետյանի անունը չերևա։ Հակոբ Ասլանյանի ֆեյսբուքյան էջից անհետացավ այն տարբերակը, որում երևում էր նաև Մխիթար Հայրապետյանի անունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր