00:00:00

Հակոբ Ասլանյանի ֆեյսբուքյան էջից անհետացավ հայտարարության այն «սքրինշոթը», որում երևում էր Մխիթար Հայրապետյանի անունը

18:56, 11 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Հակոբ Ասլանյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր մի հայտարարություն, որում նշված էր, թե փոխել է ՔՊ խմբակցության հետ համագործակցությունը  դադարեցնելու  իր մտադրությունը։  Ասլանյանը, սակայն, հավանաբար  չէր նկատել, որ հրապարակում է իր և ԲՏԱ նախարար Մխիթարյանի երկխոսության սքրինշոթը, որից պարզ էր դառնում, որ տեքստն իրեն ուղարկել է Հայրապետյանը։

Դրանից հետո Ասլանյանը ևս 4 անգամ հրապարակեց հայտարարության սքրինշոթը, բայց արդեն այնպես, որ Մխիթար Հայրապետյանի անունը չերևա։ Հակոբ Ասլանյանի ֆեյսբուքյան էջից անհետացավ այն տարբերակը, որում երևում էր նաև Մխիթար Հայրապետյանի անունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր